«Հայոց պատմության» առարկայական չափորոշիչներ․ ինչն է քննադատվում և ինչու

Վերջին շաբաթներին հանրության շրջանում լայնորեն քննարկվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրապարակած հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները և օրինակելի ծրագրերի նախագիծը։ «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչները քննադատության արժանացան հատկապես ակադեմիական շրջանակներում։ Ո՞րն էր քննադատության հիմնական առարկան։