Իգդիրում գրանցված երկրաշարժը Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ

Օգոստոսի 12-ին՝ 03։29-ին գրանցվել է երկրաշարժ Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք։ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ։

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։