Նորքի այգիների վաճառքի մրցույթը չի կայացել, նոր մրցույթի մասին որոշում դեռ չկա

Պետական գույքի կառավարման կոմիտեն օգոստոսի 11-ին մրցույթ էր հայտարարել՝ Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենքը (2018 քմ)՝ հատկացված հողատարածքով  (1,84 հա), վաճառելու համար։ Տարածքի գնահատված արժեքը 1,532 մլրդ դրամ էր։ 

Տարածքում գտնվող շենքը նախկին Նաիրի առողջարանն էր։

Ինչպես ՍիվիլՆեթին հայտնեցին Պետական գույքի կառավարման կոմիտեից, մրցույթում հաղթող չի եղել՝ հայտը լրացնելու տեխնիկական խնդիրների պատճառով։ Ներկայում հստակ որոշում չկա, թե երբ նոր մրցույթ կհայտարարվի կամ չի հայտարարվի։

 

 

 

 

 

 

«Մրցույթի հայտարարության մեջ մենք նշում ենք՝ ինչ չափորոշիչներ կարող են լինել ներդրումային ծրագրի վերաբերյալ, բացի այդ, մենք ներկայացնում ենք, որ կա քաղաքապետի որոշում, ըստ որի սահմանված է, որ այդ տարածքը համարվում է բնակելի կառուցապատման տարածք, որն իրենից ենթադրում  է մինչև 60 տոկոս կառուցապատում և պարտադիր 40 տոկոս կանաչապատման պահպանում։ Այսինքն քաղաքապետի այդ որոշումը ներդրողները պետք է հաշվի առնեն»,- ասացին կոմիտեից։

Լուսինե Վարդանյան