Հայաստանի որ անկյուններում են այս տարի հանգստանում երևանցիները

Համավարակով պայմանավորված՝ ամբողջ ամառ օդային սահմանները փակ էին, հանգստանալու նպատակով արտերկիր մեկնել չի հաջողվել հայաստանցիներին։ Փոխարենը քաղաքացիների մեծամասնությունն իրենց հանգիստը կազմակերպել են Հայաստանի ներսում՝ բացահայտելով երկրի բնաշխարհը։ Որտեղ են հանգստացել կամ պատրաստվում հանգստանալ քաղաքացիները, փորձել ենք պարզել՝ շրջելով Երևանի փողոցներում։