ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, Արցախում՝ զրո

Հայաստանում օգոստոսի 13-ի ժամը 11:00 դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 մարդ առողջացել է: Գրանցվել է մահվան 3 նոր դեպք: Բացասական թեստերի թիվը 1 236 է: Դրական է կատարված թեստերի մոտ 15 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 41 023

Առողջացածներ – 33 897

Փաստացի բուժվողներ -6 079

Ընդհանուր թեստեր – 180 497

Մահվան ելքեր – 809

Մահվան ելքեր այլ պատճառով – 238

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: «Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրը, հայտնում են ԱՆ-ից, արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է:

Իրավիճակը՝ Արցախում

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

«COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 7 575 փորձանմուշի հետազոտություն», – հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: