Պետք է դաժան ձևով բիզնեսի հարկային կարգապահությունը բարձրացնենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության օգոստոսի 13-ի նիստին զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններին աջակցության հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատության ենթարկեց հարկերից խուսափող գործարարներին՝ նշելով, որ պետք է դաժան ձևով բարձրացնեն բիզնեսի հարկային կարգապահությունը: Վարչապետն անընդունելի համարեց այն, որ բինզեսը կարող է հարկերից խուսափել, իսկ ճգնաժամի ժամանակ բյուջեից աջակցություն ակնկալել: