Հաստատվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հայաստանում օգոստոսի 14-ի ժամը 11:00 դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք, մահացել է 5 մարդ, ապաքինվել է 267-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1189։ Դրական է կատարված թեստերի մոտ 19 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 41 299
Առողջացածներ – 34 164
Փաստացի բուժվողներ -6 082
Ընդհանուր թեստեր – 181 962
Մահվան ելքեր – 814
Մահվան ելքեր այլ պատճառով –239

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 239 է:

Իրավիճակը՝ Արցախում

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

«COVID-19-ի ախտորոշմամբ 1 հիվանդ ապաքինվել է:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 236-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7712 փորձանմուշի հետազոտություն», – հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: