Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ, այդ կուսակցության կառավարման խորհրդի անդամ Մանե Թանդիլյանին խորհրդարանում փոխարինելու է Ստեփան Ստեփանյանը․ այս մասին հայտարարում է կուսակցությունը:

Ըստ հայտարարության՝ Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին։

Ստեփանյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ է։

Մանե Թանդիլյանը օգոստոսի 14-ին հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը և դուրս գալիս ԼՀԿ կառավարման խորհրդից։ Պատճառը առողջական խնդիրներն են։