Արթուր Մեսչյանը 2020-ի օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, այս մասին ասվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Մեսչյանին ազատելու որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը։
Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետն էր 2018-ի հոկտեմբերի 23-ից։