12 օգոստոս, 2019 20:10 British Ambassador to Armenia Talks to CivilNet Ambassador Judith Farnworth has been serving as British Ambassador to Armenia since 2015. She sat down with Civilnet’s Sareen Habeshian to discuss democratic change in Armenia, women’s representation in government and Brexit. 12 օգոստոս, 2019 19:18 Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի. Արծրուն Հովհաննիսյան Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
12 օգոստոս, 2019 17:22 Թուրքական մամուլի արձագանքը Համահայկական խաղերին պոլսահայերի չմասնակցելու փաստին Ի՞նչ է լինելու Սիրիայի քրդերի ճակատագիրը;
Թուրքական «Միլլիյեթ» թերթը փորձում է ներկայացնել, թե պոլսահայերին վրդովեցրել է Համահայկական խաղերի անցակցումը Արցախում;
Կ. Պոլսի պատրիարքի ընտրության հարցով հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ;

Տեսանյութը պատրաստելիս օգտագործվել են հետևյալ յութուբյան հղումները. TGRT Haber TV, FRANCE 24 English, Türkiye Gazetesi, Vox, Factor TV, DW Türkçe
12 օգոստոս, 2019 14:16 Թուրքական ապրանքը Հայաստանում պահանջարկ ունի Չնայած այն իրողությանը, որ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը և մերժում է Երևանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, իսկ Արցախի հարցում բացահայտ աջակցում է Ադրբեջանին, Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում այդ երկրի տեսակարար կշիռը զգալի է եղել 1991-ից ի վեր:

Վերջին 23 տարիներին՝ 1995 թվականից ի վեր (այդ տարվանից են պահպանվել պաշտոնական վիճակագրական տվյալներ), Հայաստանը Թուրքիայից ներկրել է 3 միլիարդ դոլարի ապրանք, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա է արտահանվել ընդամենը շուրջ 45 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ ավելի քան 60 անգամ պակաս:
12 օգոստոս, 2019 13:27 Փիղն ամռան շոգին Ինչպես է անցնում փղի օրը կենդանաբանական այգում։ 12 օգոստոս, 2019 12:08 Սյունիքի հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են ուժային կառույցների ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը գրառում է արել Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհի մարման աշխատանքների վերաբերյալ
«Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։
Տեղում աշխատում են շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։ 
Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՀԳ Ըստ նախնական վարկածի հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից», գրել է Գրիգորյանը։
Օգոստոսի 11ին՝ ժամը 2100ին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ Արտահերթ նիստի առիթ է հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ ԼեհվազՎարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում
«Այս պահին հ
12 օգոստոս, 2019 11:03 Օգոստոսի 12-ին Երևան է ժամանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը Օգոստոսի 12-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Երևան է ժամանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը, հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը, օգոստոսի 12-13-ին Երևանում կանցկացվեն անվտանգության հարցերով խորհրդակցություններ Ռուսաստանի ու Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների և երկու երկրների Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի մասնակցությամբ։

Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ակտիվորեն աշխատում է ռուսաստանցի գործընկերների հետ՝ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ։
10 օգոստոս, 2019 10:50 ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր: Այս մասին տեղեկացնում է Ազգայյին անվտանգության ծառայությունը։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում, 2 000-15 000 ԱՄՆ դոլար գումարների դիմաց, կազմակերպել են թվով 9 զորակոչիկի և 4 զինապարտի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձեռք բերելու և դրանց հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից նրանց ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործընթացները:
9 օգոստոս, 2019 19:25 Փոխհատուցման հարյուրավոր դիմումներ՝ էներգետիկ վթարի պատճառով Հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար տեղի ունեցավ։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատվեցին։ Արդյունքում տեղի ունեցան հոսանքի տատանումներ և հոսաքազրկումներ։ Բազմաթիվ քաղաքացիների էլեկտրական տեխնիկան այդ օրը վնասվեց կամ շարքից դուրս եկավ։ Շուրջ 900 քաղաքացի դիմում է ներկայացրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերություն՝ փոխհատուցում ստանալու համար։
9 օգոստոս, 2019 15:55 Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։
9 օգոստոս, 2019 13:10 Ռոբերտ Քոչարյանից հետո՝ Ալմազբեկ Ատամբաևը Նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին և միակ նախագահը, որը ձերբակալվել ու անազատության մեջ է իր հայրենիքում, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ 9 օգոստոս, 2019 12:43 Համահայկական 7-րդ խաղերը՝ միասնության կոչով | The 7th Pan-Armenian Games Create Unity Through Sports Համահայկական 7-րդ խաղերը հոբելյանական՝ 20-րդ տարում, առաջին անգամ անցկացվում են նաև Արցախում։ Շուրջ 40 երկրի և 160 քաղաքի ավելի քան 5 000 հայ մարզիկ իր ուժերը կչափի 17 մարզաձևում։

The 7th Pan-Armenian Games took place in Nagorno Karabakh for the first time in its 20 year history. More than 5,000 Armenian athletes from over 40 countries and 160 cities will compete in 17 types of sports.
9 օգոստոս, 2019 11:36 5 միլիոն մարդ Հայաստանում Երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի 4 միլիոն, շատերը դա համարեցին անլուրջ և անիրատեսական, ճիշտ այնպես, ինչպես 5 միլիոն թիվն է համարվում 2050-ի համար անլուրջ ու անիրատեսական, որն օրերս Արցախում բարձրաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 9 օգոստոս, 2019 09:28 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղզստանում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք:

Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։
8 օգոստոս, 2019 18:23 Գրպանահատության դեպքերի 90%-ով քրեական գործ չի հարուցվում․ ոստիկանություն Սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում են տրանսպորտային գրպանահատության՝ վերջերս հաճախակի դարձած դեպքերը։ Օգտատերերը տարածում են գրպանահատների նկարները, թեգում իրավապահ մարմինների էջերը։ Այս ամենին արձագանքելով՝ ոստիկանությունն այսօր՝ օգոստոսի 8-ին, ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու գրպանահատության դեմ պայքարի շրջանակում ոստիկանության կատարած աշխատանքների արդյունքները։ 8 August, 2019 17:15 Brewing a Tradition of Craft Beer in Armenia Dargett, the first craft brewery in Armenia, opened its doors in 2016. Hovhannes Durgaryan, co-founder of Dargett, talks to Civilnet’s Sareen Habeshian about how they changed the culture of drinking beer in Armenia.