ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, Արցախում՝ 1

Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, 327 մարդ առողջացել է: Գրանցվել է մահվան 8 նոր դեպք: Բացասական թեստերի թիվը 922 է: Դրական է կատարված թեստերի 13,5 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 41 846
Առողջացածներ – 34 982
Փաստացի բուժվողներ -5 787
Ընդհանուր թեստեր – 186 661
Մահվան ելքեր – 832
Մահվան ելքեր այլ պատճառով –245

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 82 (կին), 70 (տղամարդ), 91 (տղամարդ), 71 (տղամարդ), 69 (կին), 84 (կին) և 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 245 է:

Իրավիճակը՝ Արցախում

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել։

«Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 255 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 6, ընդհանուր մեկուսացված է 11 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 8207 փորձանմուշի հետազոտություն»,-հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Մեկնաբանել