«Նորք» ինֆեկցիոնը ներկայացրել է 6 ամսվա աշխատանքները

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը ներկակացրել է վերջին 6 ամիսներին կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։

1. Շուրջ 11 000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9 000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2 000-ը ամբուլատոր։

2. Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։

3. Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։

4. Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։

5. Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։

6. Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ- հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։

7. Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։

8. Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում։

Մեկնաբանել