Հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, 1 մարդ մահացել է

Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, 244 մարդ առողջացել է: Գրանցվել է մահվան 1 նոր դեպք: Բացասական թեստերի թիվը 1696 է: Դրական է կատարված թեստերի 11 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 42 056
Առողջացածներ – 35 226
Փաստացի բուժվողներ -5 748
Ընդհանուր թեստեր – 188 567
Մահվան ելքեր – 833
Մահվան ելքեր այլ պատճառով –249

Մահվան դեպքերը

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 249 է։

Արցախ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ:

81-ամյա տղամարդ է մահացել, որի մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 261 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 11, ընդհանուր մեկուսացված է 29 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 166 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 8 373 փորձանմուշի հետազոտություն: