«Լուսավոր Հայաստանը» դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օգոստոսի 19-ի երեկոյան դիմել է Սահմանադրական դատարան՝ ՍԴ ճգնաժամը լուծելուն ուղղված «Իմ քայլը» խմբակցության առաջ քաշած օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։

Ըստ «Լուսավոր Հայաստան»-ի՝ ԱԺ-ն պարտավոր էր դիմել և կարծիք ստանալ ՍԴ-ից՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ «Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանդրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ, փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ»,- հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը ներկայացրել է նաև մեկ այլ վիճելի դրվագ, ըստ որի, նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։ Մարուքյանը տեղեկացրել է նաև, որ դիմումը ստորագրվել է ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների անհրաժեշտ քանակով պատգամավորների կողմից։

Հունիսի 24-ին՝ խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ, Էդմոն Մարուքյանը հայտնել էր իրենք կդիմեն Սահմանադրական դատարան այն ժամանակ, երբ Քոչարյանի գործով քննությունը ավարտվի։

Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ ինչ է այն նշանակում

ԼՀԿ-ն կդիմի Սահմանադրական դատարան, բայց Քոչարյանի գործով քննությունից հետո

Մեկնաբանել