Սխալ թիվ է հնչել․ Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյանում 20 դիրք կորցնելու տեղեկության մասին

Օգոստոսի 19-ին «Հարսնաքար» համալիրում գումարված ասուլիսում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ մինչև Ապրիլյան պատերազմը նա Մոսկվայում պայմանավորվածություններ էր ձեռք բերել տարածքներ հանձնելու մասին։

«Դա մարդկանց նեղ շրջանակի կարծիք է, դրանք լայն տարածում չունեն»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ «երբևէ որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել»։

Հարցադրմանը, թե համաձա՞յն է Ապրիլյան պատերազմում 20-ից ավելի դիրք կորցնելու պնդման հետ, Սարգսյանը պատասխանեց․

«Մի բան կարող եմ վստահաբար ասել, որ սխալ թիվ է հնչել և ես կարծիք ունեմ, որ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովը իր ամբողջական աշխատանքը չի ավարտել։ Ես վստահեցնում եմ, որ երբ որ ամբողջական լինի և հնչեն թվեր, ապա այդ ամենին և հատ առ հատ անդրադառնալու եմ»։

Գեղեցիկ Ոսկանյան