COVID-19 սպասարկող 20 հիվանդանոցից 6-ն անցել է բնականոն աշխատանքի

Օգոստոսի 19-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ 233 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 57-ը՝ ծայրահեղ ծանր․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նրա խոսքով՝ թոքի արհեստական օդափոխման սարքին է միացված 20 պացիենտ։

Կորոնավիրուսով պացիենտների համար նախատեսված հիվանդանոցների հետ կապված՝ Նիկողոսյանը նշեց, որ նախկինում դրանց թիվը 20-ն էր, դրանց թվում կային հիվանդանոցներ, որոնք պարզապես բաժանմունքներ ունեին և ամբողջությամբ չէին վերապրոֆիլավորվել։

Այս պահին կորոնվիրուսային հիվանդություն սպասարկող Երևանի և մարզային հիվանդանոցները 14-ն են, մյուս 6-ը անցել են իրենց բնականոն աշխատանքին։

Խոսնակը նշեց, որ անհրաժեշտության դեպքում, եթե թվերը նվազելու փոխարեն սկսկեն ավելանալ, այդ հիվանդանոցները և՛ տեխնիկապես , և՛ բուժանձնակազմի առումով կրկին կանցնեն հին աշխատանքին և կսպասարկեն կորոնավիրուսով հիվանդ պացիենտների։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել