Հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, 250 մարդ առողջացել է: Մահացել է 3 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1730 է: Դրական է կատարված թեստերի 13 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 42 319

Առողջացածներ – 35 476

Փաստացի բուժվողներ -5 756

Ընդհանուր թեստեր – 190 560

Մահվան ելքեր – 836

Մահվան ելքեր այլ պատճառով –251

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 251 է:

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 5-ը` Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի բնակիչների մոտ, միևնույն ընտանիքի անդամներ են, ովքեր վերադարձել են ՀՀ-ից:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 149 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 8 522 փորձանմուշի հետազոտություն: