Անհատական պատասխանատվության դաշտում մեր զգոնությունը թուլացրել ենք. Նիկոլ Փաշինյան

Օգոստոսի 20-ին կառավարության հերթական նիստը սկսվեց երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի քննարկմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ կորոնավիրուսով վարակվածների թվերի նվազման վերաբերյալ երկրում կա ավելորդ ոգևորվածություն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց մի տվյալ, ըստ որի՝ Լոռու մարզում տեքստիլի երկու ֆաբրիկաներում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել, իսկ ֆաբրիկաներից մեկում 50 դրական դեպք է հաստատվել։