Ավելի քան 350 հայ ուսանող կրթաթոշակ կստանա

Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակի մրցույթի հաղթողների անունները հայտնի են․ այս մասին հիմնարկությունը տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում։ 355 ուսանող՝ Հայաստանից և Ջավախքից, ուսման վարձի ամբողջական փոխհատուցում կստանա։

«Այս տարի ընտրությունը բավականին դժվար էր՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը, դիմորդների ահռելի մեծ քանակը, բարձր առաջադիմությունը, շարադրանքի բովանդակությունը և ընտանիքի սոցիալական պայմանները:

Շնորհավորում ենք բոլոր դիմորդներին, ովքեր այս տարի կստանան Հայ Կրթական Հիմնարկության կրթաթոշակը՝ ամբողջ ուսման վճարի տեսքով: Իսկ այն դիմորդները, ովքեր այս տարի չհամալրեցին մեր շարքերը, խնդրում ենք չհուսահատվել և փորձել հաջորդ տարի: Հուսանք հաջորդ տարի մեր կունենաք ավելի մեծ ֆինանսներ՝ էլ ավելի մեծ թվով ուսանողների հովանավորելու համար»,-ասված է Հայ կրթական հիմնարկության հայտարարության մեջ։

Հիմնարկությունը հրապարակել է հաղթողների անունները։