13,5 ժամ, որից վարձատրվում է միայն 8-ը․ ուզո՞ւմ եք այդպիսի աշխատանք

Հայաստանում լրիվ դրույքով աշխատող կանայք օրական 13,5 ժամ աշխատում են՝ վճարվելով միայն 8 ժամի համար, այն էլ՝ 28%-ով պակաս վարձատրվելով տղամարդկանց համեմատ։ Հենց այդքան է Հայաստանում ժամային վարձատրության ճշգրտված գենդերային խզվածքը՝ ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի նոր հրապարակած հետազոտության։ Ի՞նչ եք կարծում՝ տղամարդիկ օրական քանի ժամ են ծախսում տնային աշխատանքների վրա։ Թվերն այս անգամ խոսում են կանանց և տղամարդկանց աշխատանքային տարբեր ժամերի և տարբեր վարձատրությունների մասին։

Մեկնաբանել