Կորոնավիրուսի հարվածը Արցախի զբոսաշրջությանը․ հարցման արդյունքներ

Կորոնավիրուսի համաճարակը Արցախի զբոսաշրջությանը ավելի մեծ վնաս է հասցրել, քան անգամ 2016-ի Ապրիլյան պատերազմը։ Արցախի զբոսարջության վարչության իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ 2020-ի հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջության ոլորտի անկումն Արցախում կազմել է 82 տոկոս, և կանխատեսվում է, որ մինչև տարվա վերջ այդ թիվը կհասնի մինչև 90 տոկոսի։

Ուսումնասիրությունը կատարվել է հարցաթերթիկների, հյուրանոցների և հյուրատների ղեկավարների հետ հանդիպման և հարկային ծառայության հետ համագործակցության միջոցով։ Ըստ այդմ․

– 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին գործունեությունը դադարեցրել է 20 հաշվառված հյուրանոցային օբյեկտ, 17 զբոսաշրջային տուն, 3 հյուրանոց։

– 63 հարցված օբյեկտներից 57-ի եկամուտների համախառն անկումը կազմել է 88,5 տոկոս,

– վարձու աշխատակից ունեցող 30 օբյեկտներում աշխատակիցների համախառն քանակը նվազել է 28 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հարցին, թե ինչ աջակցություն են ակնկալում կառավարությունից՝ հյուրանոցների և հյուրատների ղեկավարները պատասխանել են․

– 21%՝ հարկերից ազատում և տույժերի ներում,

– 52%՝ ֆինանսական աջակցություն, կոմունալների և աշխատավարձերի հատուցում,

– 19%-ն ակնկալիք չունի,

– 8%-ն ակնկալում է պատվերների հավասար բաշխում։

Հարցին, թե ինչ խնդիրների են բախվել կորոնավիրուսի պատճառով՝ հյուրանոցների և հյուրատների ղեկավարները պատասխանել են․

– 40%՝ ֆինանսական խնդիրների,

– 37%՝ իրացվելիության բացակայության,

– 9%՝ վարկային և այլ պարտավորությունների մարման հետ կապված խնդիրների,

– 6%՝ այլ խնդիրների,

– 8%-ը պատասխան չի ունեցել։

Հարցման արդյունքում պարզվել է, որ Արցախի կառավարության կողմից առաջարկվող օժանդակության ծրագրերից օգտվել է հարցվողների միայն 27%-ը։ 67%-ի պատասխանը եղել է բացասական, իսկ 6%-ը պատասխան չի ունեցել։

Տե՛ս նաև՝

Անժելիկա Զաքարյան

Մեկնաբանել