- Six out of the twenty hospitals treating Covid patients have returned to normal operations.
- The victims’ relatives of the 2016 hostage crisis demand harsh sentences for the perpetrators.
- The Asian Development Bank will provide $2 million for Armenia’s coronavirus response.
- 350 Armenian students will receive full scholarships.
- Armenia’s domestically made strike drones have been tested.
-
Ինչպե՞ս վերաբերվել Ալիևի հայատյաց քայլերին․ Ապրիլ 17, 2021
Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հաղորդմանն անդրադառնում է ռուս-ուկրաինական նոր սրացմանը և դրա հնարավոր հետևանքներին Հայաստանի վրա: Նա նաև խոսում է Բաքվի նորաբաց հայատյաց պուրակի, Ադրբեջանում տեղի ունեցող պաշտոնանկությունների և Հայաստանի անելիքների մասին։ Այսօր կխոսենք տարածաշրջանային խնդիրների շուրջ, որոնք ուղղակի կապ չուեն Հայաստանի ներքին քաղաքականության հետ, սակայն կարող են դրա վրա ազդեցություն ունենալ։ Հետպատերազմական շրջանում քննարկել ենք տարածաշրջանի աշխարահաքաղաքականության վերաբերյալ իրավիճակային տեղեկացվածության լիակատար բացակայության փաստը, և թե ինչպես այն բաները, որ կատարվում են հեռու կամ մոտ, կարող են ջախջախիչ ազդեցություն ունենալ մեզ վրա։ Բաներ, որոնց մասին պետք է տեղեկացված լինենք։ Սկսեմ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև այժմ առկա լարվածությունից։ Լուրեր կան […]
-
Կանադայի Ալբերտա նահանգի խորհրդարանը միաձայն Ապրիլ 17, 2021
Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ի թիվս այլ ցեղասպանությունների, և ապրիլը ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս։ Բանաձևը կառավարությանը կոչ է անում մշակել ռազմավարություն կանխելու ցեղասպանությունները և վերացնելու դրանց պատճառները, ընդունելու Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունը, հիշատակելու զոհերին և բարձրացնելու աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը։
-
Կյանքից հեռացել է Վարդան Գրեգորյանը Ապրիլ 17, 2021
87 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։ «Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու և մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934–2021) կորստի կապակցությամբ»,- ասված է «Ավրորա» նախաձեռնության հայտարարությունում: Իրանի Թավրիզ քաղաքում ծնված Վարդան Գրեգորյանն անհամար մարտահրավերներ է հաղթահարել, որոնց բախվել է երիտասարդ տարիքում Միացյալ Նահանգներ ներգաղթելով, և շարունակել է նշանակալի կարիերա կառուցել, որը տևել է մի քանի տասնամյակ և հատել իրեն հյուրընկալող երկրի գիտական, բարեգործական և մշակութային սահմանները: Նա կրթության և լուսավորության ջերմեռանդ ջատագով էր, որի համար […]
-
Հայ կինոյի փառահեղ անցյալն ու Ապրիլ 16, 2021
2019-ից ապրիլի 16-ը պաշտոնապես նշվում է որպես Հայ կինոյի օր։ «Հայ կինո» ասելիս շատերը նկատի ունեն հայկական կինեմատոգրաֆի անցյալը, պատմությունը, եղած կինոժառանգությունը, սակայն այսօրվա հայկական կինոն, կարծես, անտեսանելի է։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Շուշանիկ Միրզախանյանը ՍիվիլՆեթի Սաթենիկ Հակոբյանի հետ զրույցում խոսում է հայկական կինոյի անցյալի ու ներկայի, Հայաստանում կինոարտադրության խնդիրների մասին, ներկայացնում ոլորտի ընթացիկ և ապագա անելիքները։
-
Կանխարգելել և բուժել կախվածությունները․ «Միասին Ապրիլ 16, 2021
Երևանի 13 միջնակարգ դպրոցների տնօրեններ ապրիլի 15-ին մասնակցեցին կախվածությունների կանխարգելմանն ուղղված ակցիային։ Իրազեկող միջոցառումը կազմակերպել էր «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հետ։ ՀԿ-ից նշում են, որ սոցիալական ցանցերում թմրամիջոցներ վաճառող առցանց խանութների քանակը և դրանցից դեռահասների օգտվելու մասին տեղեկությունները անհանգստացնող են։
-
ՁայնաZOOM. Ի՞նչ կանի Երևանը, եթե Ապրիլ 16, 2021
Տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակում հայկական կողմն առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը Օնիկ Գասպարյանը կոչ է անում 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել Շվեյցարիան Հայաստանին կտրամադրի մոտ 5 մլն դոլար՝ բնության պահպանման համար Երևանը չի բացառում, որ համաձայնություն չի տա ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը
-
Սյունիքի Ագարակ քաղաքի այգիները՝ առանց Ապրիլ 16, 2021
Հայաստանի հարավում ջրային սեզոնը սկսվում է ապրիլի 1-ից, սակայն առ այսօր ջուրը չի հասել Սյունիքի Ագարակ քաղաքի այգիներ․ նման ահազանգով ՍիվիլՆեթին են դիմել ագարակցիները։ Այս օրերին ջերմաստիճանը Հայաստանի հարավում 25 աստիճանից բարձր է։ «Ջրագիծն է վթարվել է, մենք դիմեցինք ու ապարդյուն, որոշեցինք գնալ ու մեր աչքով տեսնել, արձանագրեցինք, որ վթարը 15սմ ճողվածք է»,- հայտնեց բնակիչներից Գևորգ Աթանեսյանը։ Քաղաքի բնակիչները պատրաստակամություն են հայտնել սեփական ուժերով վերանորոգել ջրագիծը, սակայն ապարդյուն։ Նրանց խոսքով՝ խնդրի պատճառով տուժում է ավելի քան 800 անձ. «Մեզ պատասխանում են, որ հարկավոր են նախագծային հաշվարկներ և այլ բաներ, այդտեղ մեկ ժամվա գործ է ընդամենը, ինչո՞ւ են բարդացնում։ Մարդիկ տարաներով […]
-
Ոստիկանության համար կարևոր անելիք կա, Ապրիլ 16, 2021
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 16-ին Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին և խոսել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ոստիկանության աշխատանքի մասին: Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում ոստիկանության համար շատ կարևոր անելիք կա, քանի որ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը», – ասել է նա, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Փաշինյանը նշել է, որ սկսած 2018թ.՝ իրավապահ մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության հետ իր բոլոր շփումներում և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետևյալը. «Ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության […]