Հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, 217 մարդ առողջացել է: Մահացել է 6 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1481 է: Դրական է կատարված թեստերի 9,6 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 42 477
Առողջացածներ – 35 693
Փաստացի բուժվողներ -5 689
Ընդհանուր թեստեր – 192 199
Մահվան ելքեր – 842
Մահվան ելքեր այլ պատճառով –253

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 84 (կին), 75 (տղամարդ), 85 (կին), 92 (կին), 82 (տղամարդ) և 51 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 253 է:

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

«Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 32 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 8683 փորձանմուշի հետազոտություն»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: