Հայ սպան մոլորվել և հայտնվել է հակառակորդի կողմում

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»,- գրել է Ստեփանյանը:

Ադրբեջանական կայքերը տեսանյութ են հրապարակել հայ սպայի՝ իրենց կողմում հայտնվելու մասին։

Տեսագրությունը նկարահանող զինծառայողը, դիմելով Ալավերդյանին, հայհոյում ու ասում է․ «Քեզ թվում էր՝ մենք այստեղ դիրքերում նստած նապաստա՞կ ենք»։