Հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք,  58 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 347 է: Դրական է կատարված թեստերի 8,6 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 42 825
Առողջացածներ – 36 049
Փաստացի բուժվողներ -5 666
Ընդհանուր թեստեր – 195 574
Մահվան ելքեր – 854
Մահվան ելքեր այլ պատճառով –256

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 256 է:

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր և գտնվում էր մեկուսացման մեջ։

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 140 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 9128 փորձանմուշի հետազոտություն: