Այգեպարցի Հասմիկ Բաղմանյանը 2014-ին երեք անչափահաս երեխաների հետ ստիպված է եղել տեղափոխվել Բերդ՝ թողնելով հրետակոծության արդյունքում կիսավեր դարձած տունը։ «Եթե ամուսինս ողջ լիներ, իր ձեռքերով գոնե կարգի կբերեր,- ասում է Հասմիկը»։
Հասմիկը և նրա ամուսինը տունը գնել են 2006-ին, սակայն տան սեփականաշնորհման վկայականը ձեռք չեն բերել։ Տարիներ անց, երբ որոշել են գործընթացը սկսել և վկայականը ձեռք բերել, Հասմիկի ամուսինը հանկարծամահ է եղել։
Այս տարվա հուլիսին Հասմիկի տունը նորից հրետակոծության տակ է հայտնվել։ «Մարզպետարանում ասում են՝ սեփականաշնորհման վկայական չունեք, չենք կարող օգնել,- ասում է Հասմիկն ու ավելացնում,- գոնե օգնեն սեփականաշնորհման վկայականը ձեռք բերել»։