Դավիթ Մելքոնյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր անձնական դիմումի հիման վրա․ այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ պատճառը ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելն ու գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելն է։ 

Օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից: 

ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: