Գևորգ Բաղդասարյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Այդ պաշտոնում նա փոխարինում է Դավիթ Մելքոնյանին, որը ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Գևորգ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի դատախազ: Արդարադատության առաջին դասի խորհրդական է: ՀՀ դատախազության կոլեգիայի և ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է: ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է:

Գեղեցիկ Ոսկանյան