Հայաստանում, այո՛, իշխանությունը պատկանում է ժողովրդին. զրույց Լարիսա Մինասյանի հետ

Բաց Հասարակության Հիմնադրամներ (ԲՀՀ) – Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարություններին և Հայաստանի բարեփոխումներին: Սիմոնյանը մի հարցազրույցում վիրավորական խոսքեր էր հնչեցրել Բաց Հասարակության Հիմնադրամը ֆինանսավորող Ջորջ Սորոսի հասցեին, որին ի պատասխան՝ Լարիսա Մինասյանը դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում: