Արսեն Թորոսյանը գնում է տևական արձակուրդ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը արձակուրդում կլինի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։

«Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ»,– գրված է որոշման մեջ:

Առողջապահության նախարարին այդ ընթացքում կփոխարինի նրա առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Երեկվանից լուրեր են շրջանառվում Թորոսյանի՝ աշխատանքից ազատման մասին։  Նախարարը նաև ապաակտիվացրել է ֆեյսբուքյան իր էջերը։ 

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ Թորոսյանի հեռացման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։