Հայաստանի 200 բերդերն ու ամրոցները. զրույց «Համշեն տուրի» հիմնադիր Գևորգ Պետրոսյանի հետ

Ճգնաժամը նաև հնարավորություն է, և այդ հնարավորությունը ճիշտ օգտագործողներից մեկը «Համշեն տուր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյանն է: «Համշեն տուրը» մինչև կորոնավիրուսի վարակը հիմնականում Հայաստանի զբոսաշրջիկներին փաթեթներ էր առաջարկում Համշենում, Կիլիկիայում, Արևմտյան Հայաստանում, Պարսկահայքում: Արդեն ամիսներ շարունակ Գևորգ Պետրոսյանը իրականացնում է Հայաստանի բերդերի ու ամրոցների ցուցակագրում, ուսումնասիրում և կազմակերպում արշավներ: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Պետրոսյանը անդրադառնում է նաև ներքին զբոսաշրջության դժվարություններին ու նոր հնարավորություններին: