Աշխատանքը փնտրում է լիբանանահայերի

Վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցցանցերում շատացել են «Աշխատանք լիբանանահայերի համար» և նմանատիպ վերնագրերով հայտարարությունները։ Տարբեր կազմակերպություններ, անհատներ, ի աջակցություն օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած լիբանանահայերին, աշխատանք են առաջարկում նրանց։