Հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք, 3 մարդ մահացել է

Հայաստանում օգոստոսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք, 251 մարդ առողջացել է: Մահացել է 3 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1565 է: Դրական է կատարված թեստերի 7,7 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 43 067
Առողջացածներ – 36 726
Փաստացի բուժվողներ -5 216
Ընդհանուր թեստեր – 198 569
Մահվան ելքեր – 861
Մահվան ելքեր այլ պատճառով –264

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 264 է:

Մեկնաբանել