Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել. այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

3 քաղաքացի առողջացել է։

Տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 17, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 9 465 փորձանմուշի հետազոտություն: