Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա երեխան դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Նրա խոսքով՝ երեխայի կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում:

Դերձյանը նաև տեղեկացրել է, որ 4-ամյա երեխան ու ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

Օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է:

Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:

Մեկնաբանել