5 մլն դրամ՝ սահմանամերձ գյուղերի զոհված քաղաքացիների ընտանիքներին. նոր նախագիծ

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում կատարվող նոր փոփոխություններով պետությունը 5 մլն դրամ կտրամադրի հակառակորդի ռազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ գյուղերի զոհված քաղաքացիների ընտանիքներին, ինչպես նաև, պետությունը 3, 2 և 1 մլն դրամ կհատկացնի ռազմական գործողությունների հետևանքով 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ստացած քաղաքացիներին: