Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, դա կարծում եմ, Արցախի Հանրապետության օրվա լավագույն որոշումը կլինի:
Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»,- նշել է Հարությունյանը։
Օգոստոսի 26-ին Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի հերոսի կոչում կշնորհվի։