Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կշարունակի կալանքի տակ մնալ․ այս մասին օգստոսի 27-ին հայտարարվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրի դռնբաց նիստի ընթացքում։

Նրա պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, մերժվեց։

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը 2019-ի օգոստոսից կալանավորված է։ Նա մեղադրվում է խոշոր չափերի վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար եղած ժամանակ։

Մեկնաբանել