Հայաստանը պետք է շատ ակտիվ լինի Սիրիայում ու ավելացնի իր ներկայությունը. Սարգիս Գրիգորյան

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանն արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ զրուցել է արաբական աշխարհում տեղի ունեցող բուռն գործընթացների մասին, որոնց շատ ակտիվ մասնակցում է Թուրքիան՝ ռազմական ներկայություն ապահովելով Իրաքում, Սիրիայում և Լիբիայում: Արաբագետը կարծում է, որ Թուրքիան գնալով՝ ավելի անկանխատեսելի է դառնում իր գործողություններում: Իսկ Հայաստանը, նրա կարծիքով, պետք է շատ ակտիվ լինի Սիրիայում ու ավելացնի իր ներկայությունը: