Հաստատվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, 72 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 459 է: Դրական է կատարված թեստերի 6,3 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 43 781
Առողջացածներ – 37 722
Փաստացի բուժվողներ -4 912
Ընդհանուր թեստեր – 205 940
Մահվան ելքեր – 879
Մահվան ելքեր այլ պատճառով –268

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է։

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 10 314 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել