Հաստատվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք, 634 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 892 է: Դրական է կատարված թեստերի 9,8 տոկոսը։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 43 878
Առողջացածներ՝ 38 356
Փաստացի բուժվողներ՝ 4 373
Ընդհանուր թեստեր՝ 206 929
Մահվան ելքեր՝  881
Մահվան ելքեր այլ պատճառով՝ 268

Արձանագրված մահվան 2 դեպքի մասին առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Առողջացել է 3 քաղաքացի: