Անվտանգության սպառնալիքները փոխվել են. Հայաստանը ստեղծում է աշխարհազոր

Սեպտեմբերի 1-ին գումարված մամուլի ասուլիսում պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հայտարարեց, որ աշխարհազորի ձևավորմամբ խնդիր է դրված կանոնակարգել մարտական գործողությունների ժամանակ կամավորականների անկանոն հոսքերը: Նման իրավիճակ եղել է 2016 թվականի ապրիլյան և 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ: Շատ հաճախ նման դեպքերում մարդիկ ցանկանում են գնալ առաջնագիծ, սակայն տեղյակ չեն՝ ինչ և ինչպես անել, ու խանգարում են տեղում զինծառայողներին։