Հաստատվել է կորոնավիրուսի 197 նոր դեպք, 3 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 197 նոր դեպք, 275 մարդ առողջացել է: Մահացել է 3 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 263 է: Դրական է կատարված թեստերի 8 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 44 075
Առողջացածներ – 38 631
Փաստացի բուժվողներ -4 291
Ընդհանուր թեստեր – 209 389
Մահվան ելքեր – 884
Մահվան ելքեր այլ պատճառով –269

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք:

Վարակակիրներից 5-ը՝ Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից են, նախորդ օրը Ստեփանակերտ քաղաքում հաստատված դեպքի շփման շրջանակից, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում։

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 295 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28 ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 362 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 10897 փորձանմուշի հետազոտություն: