Արա Ֆիդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Արա Ֆիդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ․ այս մասին ասված է ՀՀ նախագահի պաշտնական կայքի տարածած հաղորդագրության մեջ։

Հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի։

Ֆիդանյանը 2011-ից է վեր զբաղեցնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը:

Մեկնաբանել