Ստեփանակերտի թատրոն-ուրվականը․ ֆոտոշարք

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը կառուցվել է 1952-ին։ Թատրոնը շատ կարևոր գործառույթ էր իրականացնում խորհրդային տարիներին որպես հայապահպանման կենտրոն ոչ միայն Արցախում, այլև Ադրբեջանում ապրող հայերի համար։

2012-ին թատրոնի ոչ բարվոք վիճակի պատճառով անձնակազմը ստիպված եղավ լքել այն։ Վերջին տարիներին տարբեր նախաձեռնություններ կային թատրոնի վերականգնման գործընթացը սկսելու համար։ Արցախի կառավարությունը վերջերս հայտարարեց, որ թատրոնի շենքը կվերանորոգվի պետական բյուջեի միջոցներով։

Մեկնաբանել