Անկախության օրը Արցախում նշվեց Գինեսի ռեկորդով

Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները բազմաթիվ մրցանակների են արժանացել և ռեկորդներ սահմանել ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Մի տարի պատրաստվելուց հետո եղբայրները որոշեցին Գինեսի ռեկորդ գրանցել հենց Արցախում՝ նվիրելով այն Արցախի անկախության օրվանն ու հանրապետությանը։ Յուրի Սաքունցն ատամներով տեղից շարժեց 4 տոննա 100 կիլոգրամ քաշ ունեցող մեքենան՝ գլխիվայր կանգնած, իսկ Արթուր Սաքունցը՝ 12 տոննա 100 կիլոգրամ քաշ ունեցող ավտոբուսը։