Կառավարությունը սպորտային նպաստ կտրամադրի Օլիմպիական խաղերում ընդգրկված մարզիկներին

Կառավարությունը սպորտային նպաստ է տրամադրելու Օլիմպիական խաղերում, ինչպես նաև օլիմպիական մարզաձևերում ընդգրկված և ՀՀ-ն ներկայացնող մարզիկներին, հավաքականների մարզիչներին և բժիշկներին։

Պետբյուջեում վերաբաշխում կատարելու արդյունքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ամսական խրախուսման վճարներ է տրամադրելու մարզիկներին, մարզիչներին ու բժիշկներին։ Այս նպատակի համար կտրամադրվի 232 միլիոն դրամ և նախատեսվում է, որ ծրագիրը կգործի մեկ տարի՝ մինչ գալիք տարի կայանալիք Օլիմպիական խաղերը։

«Սա խթան կհանդիսանա նաև մարզաձևերի զարգացման, սպորտի դերի և նշանակության կարևորման, ինչպես նաև մշտապես Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային տարբեր մրցումներում հանդես գալու և նրանց հետագա գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ծավալելու համար»,-որպես որոշումից ակնկալվող արդյունք նշել է ԿԳՄՍ նախարարությունը։

Հարցն ընդգրկված է սեպտեմբերի 3-ի կառավարության նիստի օրակարգում։

Մեկնաբանել