Գազելները Երևան են վերադառնում նոր տեսքով

«Նախատեսում ենք ձեռք բերել 12 մետր երկարության 100 ավտոբուս»,- 2020 ապրիլին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մրցույթը բաց էր մինչև հունիսի 12-ը, սակայն այն չկայացավ։ Փոխարենը քաղաքապետարանը հայտարարեց ու ավարտեց ավելի փոքր՝ 6,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթը։ Ավագանու ընդդիմադիր խմբակցություններից կարծում են, որ քաղաքային իշխանությունը գնում է հեշտ ճանապարհով, իսկ քաղաքապետարանից վստահեցնում են՝ փոքր ավտոբուսների ձեռքբերումը չի նշանակում, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից. 12-մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի:

Մեկնաբանել