Առողջապահության նախարարությունը 6 ամսում մոտ 11,5 մլրդ դրամ է ծախսել Covid-19-ի դեմ պայքարում

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում իրականացված փաստացի ծախսերի մասով տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար։ Ըստ հաշվետվության այս ընթացքում գերատեսչությունը ծախսել է մոտ 11,5 մլրդ դրամ։

«Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,- ասված է ԱՆ հաղորդագրությունում։

1․ Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր՝
3 040 513 750 դրամ

2․ Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)՝
529 118 100 դրամ

3․ Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում՝
826 126 809 դրամ

4․ Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր՝
393 021 823 դրամ

5․ Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն՝
854 473 744 դրամ

6․ Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն՝
1 840 022 459 դրամ

7․ Բժշկական սարքավորումների հագեցվածություն՝
2 871 480 038 դրամ

8․ Բժշկական կենտրոնների վերանորոգում՝
795 893 317 դրամ

9․ Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ՝
277 290 229 դրամ

Հանրագումար
11 449 534 268 դրամ

Օգոստոսին ներկայացված հաշվետվության համաձայն՝ առողջապահության նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ծախսել էր ավելի քան 9 մլրդ դրամ։

Մեկնաբանել