Հաստատվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, 4 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, 402 մարդ առողջացել է: Մահացել է 4 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 173 է: Դրական է կատարված թեստերի 8 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 44 461
Առողջացածներ – 39 257
Փաստացի բուժվողներ – 4 041
Ընդհանուր թեստեր – 213 644
Մահվան ելքեր – 891
Մահվան ելքեր այլ պատճառով –272

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է:

Արցախ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է:

Առողջացել է 5 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11 439 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել